Загрузка...

ՔԿԾ աշխատակիցներն այս պահին «Աստղիկ» բ/կ-ում են՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ տեղափոխելու նպատակով. պաշտպան

Загрузка...
Загрузка...

Քրեակատարողական ծառայության աշխատակիցներն այս պահին «Աստղիկ» բժշկական կենտրոնում են՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի որոշման հիման վրա ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ տեղափոխելու նպատակով: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

 

Загрузка...

 

«ՔԿԾ ծառայողներն այստեղ են Քրեակատարողական բժշկության կենտրոնի բժշկի ուղեկցությամբ, եկել են այն տրամադրվածությամբ, որ Գագիկ Խաչատրյանին տեղափոխեն այն դեպքում, երբ նա հիվանդանոցից դուրս գրված չէր, եւ տեսնելով, որ մենք այդ խնդիրը բարձրաձայնում ենք՝ ժամերի ընթացքում պարզվեց, որ առկա է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի որոշում, որի հիման վրա էլ հիվանդանոցը ստիպված նրան դուրս գրելու որոշում կայացրեց»,- ասել է պաշտպանը:

Загрузка...

 

 

Թե ինչ հիմնավորումներ է ներկայացրել ՊՈԱԿ-ի տնօրենը, պաշտպանը չի իմացել, ասել է՝ որոշումը իրենց դեռ չի տրամադրվել. «Բայց փաստ է, որ բուժող բժիշկն է որոշում՝ բուժման կարիք կա, թե ոչ, ու հանկարծ պարզվում է, որ կենտրոնը որոշում է կայացրել, որ պիտի տեղափոխվի առանց դուրսգրման»:

 

 

shabat.am

Загрузка...

Be the first to comment on "ՔԿԾ աշխատակիցներն այս պահին «Աստղիկ» բ/կ-ում են՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ տեղափոխելու նպատակով. պաշտպան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ