Загрузка...

Ինչ կարող է դառնալ մաքսանենգ ծխախոտը վաղը. Հիբրիդային դիվերսիա Հայաստանի դեմ

Загрузка...
Загрузка...

 

Անկախ ներքաղաքական դիմակայության մեջ շրջանառվելու հանգամանքից, որ փորձում են անել նախկին իշխանության ներկայացուցիչները, տեղեկատվական լրահոսում հայտնված «ծխախոտագեյթի» պատմությունը անշուշտ հետաքրքիր է, հատկապես այն դեպքում, երբ փաստորեն առկա է առաջին աղմկոտ պատմությունից հետո հնարավոր երկրորդը՝ Երևան-Վորոնեժ:

Загрузка...

Բանն այստեղ վարչապետ Փաշինյանի մերձավոր շրջապատին վերագրվող «մեղսակցությունը» կամ դրա հերքումը չէ: Ի վերջո, պետք է դուրս գալ ինտրիգային այդ շրջանակից և լրջորեն հարց բարձրացնել իրավապահների առաջ ոչ միայն մեղադրանքների սուտ կամ իրական լինելու, այլև ընդհանրապես «ծխախոտագեյթի» առնչությամբ: Ի վերջո, ինչ է կատարվում այդ հարցում, Երևանը վերահսկո՞ւմ է իրավիճակը, թե՞ կազմակերպվում է անվերահսկելի սադրանք Հայաստանի դեմ, ինչը կարող է ունենալ ընդհուպ միջպետական նշանակություն, երբ մաքսանենգության պատմությունները Ռուսաստանի արդեն քաղաքական ղեկավարության ձեռքին լինեն Հայաստանին ներկայացվող, այսպես ասած, պահանջներ կամ Հայաստանի հանդեպ ճնշման միջոց:

 

Загрузка...

Ի վերջո, անհրաժեշտ է հասկանալ՝ արդյոք Հայաստանում կարո՞ղ են գործել հակապետական մեխանիզմներ, որոնք կարող են այս կամ այն կերպ սադրել երևույթներ, որոնք մեծ հաշվով լինեն սադրանք պետության դեմ: Վերջին հաշվով, ինչպես «ձվի գողը կարող է դառնալ ձիու գող», այնպես էլ մաքսանենգ ծխախոտը վաղը կարող է դառնալ այնպիսի մի ապրանք, որը Հայաստանը կարող է ներքաշել առավել մեծ միջազգային նշանակություն և ընդգրկում ունեցող պատմությունների և աղմուկի մեջ՝ հարվածելով պետության անվտանգությանը: Ի վերջո, հիբրիդային պատերազմը չի ճանաչում սահմաններ և կանոններ:

Ընդ որում, այդ իմաստով պետք է նկատել, որ միայն Հայաստանը չէ, որ այդ պատերազմի թիրախում է. գործնականում դա ներկայումս համաշխարհային պատերազմ է, բայց առավել ևս այդ պարագայում պահանջվում է զգոնություն և իրավիճակի առավելագույն կառավարելիություն:

 

 

Ի վերջո, մենք ունեցել ենք նաև նախկին իշխանության շրջանում դեպքեր, երբ եղել են անձինք, որոնք փորձել են հայ-վրացական սահմանով անցկացնել ռադիոակտիվ նյութեր:

 

 

Աղբյուրը ` 1in.am

Загрузка...

Be the first to comment on "Ինչ կարող է դառնալ մաքսանենգ ծխախոտը վաղը. Հիբրիդային դիվերսիա Հայաստանի դեմ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ