Загрузка...

Ձեզ պարզ հարց եմ տալիս՝ կա՞ գոնե մեկ պաշտոնական տվյալ, ըստ որի՝ Հայաստանից 3 ամսում 20 միլիարդ դրամի ադամանդ է արտահանվել, եթե կա, ցույց տվեք

Загрузка...
Загрузка...

 

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Մարդը հայտարարարում է, թե ադամանդի արտահանումը կտրուկ աճել է, այս տարվա հունվար-մարտին Հայաստանից ԱՐՏԱՀԱՆՎԵԼ է 20 մլրդ դրամի ադամանդ, և որ այդ տվյալը կա ՎԻՃԿՈՄԻՏԵԻ զեկույցում։

Загрузка...

 

Ցույց ես տալիս, որ ո՛չ վիճկոմիտեի, ո՛չ ՊԵԿ-ի, ո՛չ ՄԱԿ-ի ու այլ բազաներում էդպիսի թիվ չկա, այլ ճիշտ հակառակի մասին վկայող թվեր են, իրենք շարունակում են, թե բա՝ արտադրվել է այսքան կարատ, թե բա մի աշխատողը ինչքան կարող է մշակել և այլն…

Загрузка...

 

 

Հարգելի բարեկամներ, մի լարվեք, խնայեք ձեր ու մեր նյարդերն ու ժամանակը՝ ասվածը հիմնավորող երկար տեքստեր գրելու վրա։ Ձեզ պարզ հարց եմ տալիս՝ կա՞ գոնե մեկ պաշտոնական տվյալ, ըստ որի՝ Հայաստանից 3 ամսում 20 միլիարդ դրամի ադամանդ է ԱՐՏԱՀԱՆՎԵԼ։

 

 

Ինչպես դուք հայտարարել եք։ Եթե կա, ցույց տվեք։ Ընդամենը մեկ հղում։ Եթե դա կանեք, ես կընդունեմ, որ իրոք չեմ կարողանում կարդալ վիճզեկույցներ։ Եթե ոչ՝ ուրեմն… Առողջ եղեք »

 

 

Աղբյուրը ` shabat.am

Загрузка...

Be the first to comment on "Ձեզ պարզ հարց եմ տալիս՝ կա՞ գոնե մեկ պաշտոնական տվյալ, ըստ որի՝ Հայաստանից 3 ամսում 20 միլիարդ դրամի ադամանդ է արտահանվել, եթե կա, ցույց տվեք"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ