Загрузка...

Տաթևիկ Ռևազյանի ու նրա ընտանիքի հասցեին վիրավորական արտահայտություններով գրառումներ կատարող Արտյոմ Խաչատրյանն այսօր բերման է ենթարկվել Ոստիկանություն

Загрузка...
Загрузка...

 

ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի ու նրա ընտանիքի հասցեին վիրավորական արտահայտություններով գրառումներ կատարող Արտյոմ Խաչատրյանն այսօր բերման է ենթարկվել Ոստիկանություն։

Загрузка...

 

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից: «Ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակում Արտյոմ Խաչատրյանը բերման է ենթարկվել, տվել է բացատրություն և ազատ է արձակվել»,- Factor.am-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Загрузка...

 

Հիշեցնենք, որ Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ գրառումը Դատախազությունն ուղարկել է Ոստիկանություն՝ ստուգման և հետագա ընթացքը որոշելու համար։ Նկատենք, որ Խաչատրյանը սոցցանցում մայիսի 19-ն վիրավորական արտահայտություններ էր արել Ռևազյանի վերաբերյալ, ինչն արժանացել էր հանրային պարսավանքի։ Այն ատելության խոսք էր որակել նաև ՀՀ ՄԻՊ Արման Թաթյանը։

 

 

Հանրային լայն դատապարտումից հետո էլ Խաչատրյանի սոցցանցի էջը լի է Տաթևիկ Ռևազյանի հասցեին նույնքան վիրավորական արտահայտություններով։ Ռոբերտ Անանյան

 

 

 

Աղբյուրը ` factor.am

Загрузка...

Be the first to comment on "Տաթևիկ Ռևազյանի ու նրա ընտանիքի հասցեին վիրավորական արտահայտություններով գրառումներ կատարող Արտյոմ Խաչատրյանն այսօր բերման է ենթարկվել Ոստիկանություն"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ